ՎԵԲԻՆԱՐ

Բարև, սիրելի քրիստոնյա ադվենտիստներ

Շաբաթ օրը՝ ապրիլի 27-ին Ժամը 20:00-ին անցկացնելու եմ վեբինար (սեմինար համացանցի միջոցով)։ Վեբինարի նյութը շարունակությունն է «Բնավորությունը և բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները» նախորդ վեբինարի. «Հմտություն 1. Եղեք եռանդուն»։ Կարող եք մասնակցել, նախօրոք գրանցվելով կամ էլ վերջին պահին միանալով։                            

Գրանցվելու համար այցելեք mosadvent.ru  կայքը և մտնելով վեբինարի բաժինը ընտրեք Будьте проактивны! վեբինարը։ Ահա այդ էջի հղումը  http://mosadvent.ru/differences/webinars/2290-webinar021               

Այնուհետև նշեք ձեր անունը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեով կգա հղում, որի միջոցով էլ նշված ժամին կարող եք միանալ և մասնակցել վեբինարին։ Վեբինարի ժամանակ դուք կարող եք ակտիվ մասնակցել կամ ել պարզապես լսել։ Լավ կլինի ավելի շուտ մտնել, քան նշված ժամն է։ Նույն կերպ կարող եք գրանցվել մյուս վեբինարների համար:

Վեբինարն անցկացվելու է ռուսերեն լեզվով։

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱԴՎԵՆՏԻՍՏՆԵՐ

Եթե ամեն ինչ կարգավորված լինի տեխնիկապես,  վեբինարից հետո հայ ադվենտիստներով, հայերեն լեզվով մենք կքննարկենք Համացանց եկեղեցու կազմակերպման հետ կապված հարցեր: Ձգտեք ներկա գտնվել։ 

Որպեսզի անակնկալներ չլինեն վեբինարին մասնակցելու հետ կապված,  փորձեք մասնակցել նախորդ վեբինարներին և փորձ ձեռք բերեք։

Համացանց եկեղեցու կայքի նախնական տեսքը կարող եք տեսնել այս հասցեով. 

http://radiohuys.esd-sda.org/

Սիրով,

Պավել Սարգսյան


Սիրելիներ

Մասնակցեք մշտապես անցկացվող վեբինարներին (սեմինար համացանցի միջոցով), որոնց կարող եք միանալ mosadvent.ru կայքում։ Այս շաբաթ՝ ապրիլի 8-12 վեբինարը նվիրված կլինի երիտասարդական աղոթքի շաբաթին։ Մասնակցեք ամեն օր՝ 20:00-ից սկսած։


ՎԵԲԻՆԱՐ

Բարև, սիրելի քրիստոնյա

Շաբաթ օրը՝  մարտի 30-ին անցկացնելու եմ վեբինար (սեմինար համացանցի միջոցով)։ Վեբինարի նյութն է. «Բնավորությունը և բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները»։

Կարող եք մասնակցել, նախօրոք գրանցվելով կամ էլ վերջին պահին միանալով։ Գրանցվելու համար այցելեք mosadvent.ru  կայքը և մտնելով վեբինարի բաժինը ընտրեք Характер и семь навыков высокоэффективных христиан վեբինարը։

Ահա այդ էջի հղումը      http://mosadvent.ru/differences/webinars/2226-webinar005

Այնուհետև նշեք ձեր անունը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեով կգա հղում, որի միջոցով էլ նշված ժամին կարող եք միանալ և մասնակցել վեբինարին։

Վեբինարի ժամանակ դուք կարող եք ակտիվ մասնակցել կամ ել պարզապես լսել։ Լավ կլինի ավելի շուտ մտնել, քան նշված ժամն է։

Նույն կերպ կարող եք գրանցվել մյուս վեբինարների համար:

Վեբինարն անցկացվելու է ռուսերեն լեզվով։

Սիրով,
Պավել Սարգսյան

Շաբաթօրյա դպրոցի հարցերը կարող եք գտնել նաև adventist.am կայքի «Շաբաթօրյա դպրոց» բաժնում:



ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1- ԱՂՈԹՔԻ ԵՎ ԾՈՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ ԱՆՄԵՂ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ


    Յոթերորդ օրվա ադվենտիստների համաշխարհային եկեղեցին Վեհաժողովի նախագահ Թեդ Ուիլսոնի նախաձեռնությամբ 2012 թվականի դեկտեմբերի 1-ը  հայտարարել է ծոմի և աղոթքի օր անմեղ դատապարտված եկեղեցու անդամների համար, ովքեր ներկա պահին գտնվում են բանտում Արևմտյան Աֆրիկայի Տոգո պետությունում։

    Բարդ իրավիճակում են հայտնվել Լոմա քաղաքում տեղակայված Սախիլյան միաբանական առաքելության Շաբաթօրյա դպրոցի և անձնական ծառայության բաժնի տնօրեն Անտոնիո Մոնտեյրոն և  յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու անդամ, գործարար Բրունո Ամախը, ովքեր մեղադրվում են սպանություն կատարելու համաձայնության մեջ և պահվում են  բանտում ութ ամիսների ընթացքում։

     Տոգո պետության մի քաղաքացի նրանց արյան և դոնորական օրգանների չթույլատրված առևտրական ցանցի մասնակից է  համարում, սակայն ոստիկանությունը նրանց մասնակցության ապացույցներ չի հայտնաբերել, Մոնտեյրոյի տանը և առաքելության գրասենյակում խուզարկություն կատարելով։ 

     Այդ պահից սկսած տեղական մարմինները ընդունել են երկու տղամարդկանց անմեղությունը։ Չնայած չկա նրանց մեղավորության որևէ ապացույց, բայց նրանք դեռևս մնում են առանց գրավով ազատման կամ դատի հույսի։

     Եկեղեցու իրավաբաններն ու մարդու իրավունքների պաշտպանները նրանց բանտարկման հենց սկզբից դիմել են նրանց ազատման խնդրանքով։ Յոթերորդ օրվա ադվենտիստների  համաշխարհային եկեղեցու նախագահ Թեդ Ուիլսոնը այս ամիս բանտում հանդիպել է բանտարկյալներին իր Արևմտյան Աֆրիկա կատարած ճանապարհորդության ժամանակ։ Սպասվում է, որ հետագայում էլ դիվանագիտական ջանքեր են գործադրվելու երկու եղբայրների ազատման համար։

     Եկեղեցու ղեկավարները դիմում են ամբողջ աշխարհի եկեղեցու անդամներին խնդրանքով, որ աղոթքի աջակցություն ցուցաբերվի և հնարավորինս լուսաբանվի այս իրավիճակը սոցիալական ցանցերում, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին ծոմի և աղոթքի օր անցկացվի բանտից այս երկու եղբայրների ազատման և նրանց ընտանիքների անվտանգության համար։

     Եվրասիական բաժանմունքի ղեկավարությունը մեր բաժանմունքի բոլոր հովիվներին ու եկեղեցու անդամներին կոչ է անում արձագանքել այդ կոչին և միանալ ամբողջ աշխարհի ադվենտիստներին ծոմով և աղոթքով Տիրոջը դիմելու այդ երկու թանկագին եղբայրների ազատագրման համար։

      Յոթերորդ օրվա ադվենտիստների Եվրասիական բաժանմունքի ղեկավարություն




Քրիստոնյան և Աստվածաշունչը

4.   ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԵՐԱԾՆՈՂ ՈՒԺԸ

Աստված Իր խոսքի ուժով ստեղծեց երկինքն ու երկիրը: Ահա թե ինչպես է դա նկարագրվում Սաղմոսների գրքում. «Տիրոջ խոսքով երկինքն ստեղծվեց, և Նրա բերանի հոգով Նրա բոլոր զորքերը: Որովհետև Նա ասաց և եղավ, Նա հրամայեց և հաստատվեց» (Սաղմոս 33.6,9):
Այդ նույն արարչագործ զորությունը պարփակված է նաև Աստվածաշնչի էջերում: Սուրբ Գիրքը այն միակ գիրքն է աշխարհում, որը կարող է վերափոխել մարդուն, հայհոյողին դարձնելով օրհնող, գողին՝ բարերար, հարբեցողին՝ զգաստ:

Աստծո խոսքի այդ զորության մասին կարդում ենք Նոր կտակարանում. «Աստծո խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է և թափանցում է մինչև շունչի և հոգու և հոդվածների և ծուծի բաժանվելը. և քննող է սրտի մտքերը և խորհուրդները: Եվ չկա մի արարած աներևույթ Նրա երեսից. բայց ամենն էլ մերկ և բաց է Նրա աչքերի առաջին»  (Եբրայեցիս 4.12,13):

Դարերի և տարիների ընթացքում Աստծո գիրքը չի կորցնում իր ուժն ու ազդեցությունը: Այն ոչ միայն պատմում է անցյալում կատարված հրաշքների մասին, այլև հրաշքներ է կատարում նաև մեր օրերում:

Մի անգամ գողը մի հավատացյալ կնոջից գողացավ նրա պայուսակը՝ փողերի հետ միասին: Որոշ ժամանակ անց նա վերադարձրեց այն իր ամբողջ պարունակությամբ: Նա այնտեղ գտավ Ղուկասի ավետարանը, որի մեջ նա կարդաց Հիսուսի մասին, որը մահացավ, որ փրկի մեղավորներին: Նրա սիրտը զգացվեց Քրիստոսի այդպիսի սիրուց, և նա որոշեց ազնիվ մարդ դառնալ:

Աբրահամ Լինկոլնը մի անգամ իր անհավատ ընկերոջը տվեց հետևյալ խորհուրդը. «Կարդա այս գիրքը, մտքով հասկացիր, ինչ կարելի է հասկանալ, ընդունիր հավատով մնացածը և կապրես լավ կյանքով ու կմեռնես որպես լավ մարդ»:

Բազում են այն հրաշքները, որ Աստվածաշունչը կատարում է մարդկային սրտի հետ: Մի քանի տարի առաջ Լոնդոնում մի անաստված փորձեց ծիծաղի առարկա դարձնել հասարակ և կրթություն չունեցող մի մարդու, որը նոր էր դարձի եկել: 

Նա հարցրեց.
-  Ընդհանրապես, ի՞նչ գիտես դու Քրիստոսի մասին:            
-  Շատ քիչ, - համեստորեն պատասխանեց մարդը:
-  Ե՞րբ է ծնվել Քրիստոսը, - նորից հարցրեց անհավատը:
Այդ հարցին նոր դարձի եկածը սխալ պաստասխան տվեց:
Անհավատը ուրիշ հարցեր էլ տվեց, որոնց պատասխանները չստացավ: Այն ժամանակ նա արհամարհանքով ասաց. «Ահա տեսնո՞ւմ ես, դու ոչինչ չգիտես Հիսուսի մասին և երևակայում ես, թե հավատում ես նրան»:

Սրան քրիստոնյան պատասխանեց.

-  Ճիշտ է ես քիչ բան գիտեմ: Սակայն մի բան լավ գիտեմ. երեք տարի առաջ ես երդվյալ հարբեցող և խուլիգան էի, իմ կինը ամենադժբախտ կինն էր, իմ երեխաները վախենում էին ինձանից, ինչպես վայրի գազանից: Իսկ այժմ ես երջանիկ ընտանիք ունեմ: Երբ ես աշխատանքից տուն եմ վերադառնում, կինս ու երեխաներս ուրախությամբ են ինձ դիմավորում: Դա ինձ համար արավ Քրիստոսը: Այդ մեկը ես լավ գիտեմ:

Թանկագին բարեկամ Հիսուսը այսօր էլ կարող է հրաշքներ գործել անձամբ քեզ հետ, եթե դու քո սիրտն ու  միտքը հանձնես Նրան: Նա ասում է. «Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անիե (Հովհաննես 6.37):                                                                                                                         
                                                                                                                        Մ Ա Ր Ա Ն Ա Թ Ա