Եղեք եռանդուն - Ժամանակն է մտածել ուսման մասին

Ես գիտակցաբար չէի գրում այս բլոգում, նպատակ հետապնդելով ունենալ միայն մեկ գրառում բլոգում, որպեսզի այն կարդացվի որպես միակ և առաջին գրառում։ Սակայն համարյա երկու ամսվա փորձը ցույց տվեց, որ, միևնույնն է, արձագանքները շատ քիչ են։ Սա կարելի է բացատրել մի քանի պատճառներով. 1. դեռևս մարդիկ չգիտեն բլոգի գոյության մասին, 2. բարձրացված հարցերը մարդկանց չենք հետաքրքրում, 3. մարդիկ չեն սիրում սովորել և այլն։ Սակայն ես կուզեի մեկ այլ հանգամանքի ուշադրություն դարձնել, որ շատ կարևոր եմ համարում։ 

Այսօր մարդիկ չեն գնահատում այն շնորհած ժամանակը, որը Աստված դեռևս տալիս է մեզ, որպեսզի մենք ձևավորենք մեր բնավորությունը հավիտենության նախաշեմին։ Կառավարման ոլորտում հզոր տեսաբան Պիթեր Դրուկերը այսպիսի կարծիք է հայտնում այս երևույթի մասին:   «Առաջին անգամ, առանց չափազանցությունների,  մարդկանց արագ աճող մեծամասնության մոտ ընտրության հնարավորություն է ստեղծվել։ Առաջին անգամ նրանք կարող են իրենց կյանքը կառավարել ինքնուրույնաբար։ Սակայն հասարակությունը դրան բացարձակապես պատրաստ չէ» ։ (Стивен Кови, Восьмой навык, Москва, 2007 стр. 27).
Կյանքը դա ապացուցում է ամեն քայլափոխի. նաև իմ անձնական դիտարկումներն են դրա մասին վկայում։ Հնարավորություն ունենալով ելույթ ունենալ տարբեր եկեղեցական հարանվանությունների ներկայացուցիչների առջև, բազում ելույթների, հայտարարությունների և անձնական հանդիպումների միջոցով ներկայացնելով արդյունավետության յոթ հմտությունների ուսուցման մասին, միևնույնն է, արձագանքը գոհացուցիչ չէ։ Իհարկե կան նվիրյալներ, որ հասկանում են նմանատիպ ուսուցման կարևորությունը և լրջորեն են մոտենում հարցին, բայց նրանք կարծես բացառություն են կազմում։

Շատ մարդկանց՝  նաև քրիստոնյաների մոտ շատ է պակասում առաջին հմտությունը. «Եղեք եռանդուն»: Եթե մարդը եռանդուն չէ, ապա նա չի նախաձեռնում, որևէ պատասխանատվություն իր վրա չի վերցնում նույնիսկ իր իսկ օգտի համար։ «Նախաձեռնությունն անհրաժեշտ է նաև յոթ հմտություններին տիրապետելու համար»   (Стивен Кови, Семь навыков высокоэффективных людей, Москва, 2007 стр. 81): Դա հստակ տեսանելի է ինձ համար. կյանքը դա է ապացուցում։
Հնարավո՞ր է ինչ-որ բան անել այս իրավիճակում։ Արդյունավետության յոթ հմտություններին տիրապետող մարդը չի հանձնվում, չի հուսահատվում։ Ուստի ես նորից ու նորից եմ փորձում օգտակար լինել շատերին։
Սիրելիներ, նայեք Ձեզ հավատի աչքերով, Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն նախաձեռնող եղեք։

Այսուհետև ավելի հաճախ գրառումներ կկատարեմ իմ բլոգում, կիսվելով ուսուցման ընթացքի, հաջողությունների, նոր ձեռք բերված գիտելիքների, նորությունների և այլնի միասին, սպասելով Ձեր արձագանքներին։

Ժամանակն է մտածել ուսման մասին։ Տե՜ս տեսահոլովակը։ 



Եղեք եռանդուն։

Կարդացեք  առաջին գրառումը ստորև։

  

Комментариев нет:

Отправить комментарий