Աղանդագիտարան

Ապրիլի 30-ին Հ1 հեռուստաալիքով  Բանաձև հաղորդումը եթեր է հեռարձակել Աղանդագիտարանհատուկ ռեպորտաժը։ Այն կարող եք գտնել հետևյալ հասցեներով.
Տեքստ.
http://www.banadzev.com/?p=13098

Տեսահոլովակ.
http://www.youtube.com/watch?v=2FhhBK6iMMI&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=cwG5hizRAqc&feature=related

http://www.youtube.com/watch?v=21l2rT-bcjA&feature=related

Սպասում ենք ձեր մեկնաբանություններին։ 


,,Բանաձևի,, կայքում տեղ գտած որոշ մեկնություններ կտեղադրեմ իմ բլոգի այս գրառման մեկնություններում։  
Հետևեք գարծընթացին։


6 комментариев:

  1. Մեկնություն Բանաձևի կայքից-1
    Gayane
    2 Մայիս 2011, 21:56
    nax asem vor voch mi axandi chem patkanum bayc aysor xoselu em Araqelakan ekexecu &arayoxneri masin u cavoq voch drakan koxmic.es kpatmem mi qani depq vor patahel e andzamp indz het taxman araroxutyan jamanak qahanan petq e nster amusnus meqenan vorpisi gnanq gerezmanoc qeni vor meqenayi etevi nstatexin txamardiq ein nstac es nsteci amusnus koxqin erb motecanq vorpisi qahanan nster meqena,na motecav u indz shat kopit tonov asec vor es ijnem u nstem etevi nstatexin.amusins barkacav es vorpisi larvacucun charajana es texs zijeci nran. nsteluc heto el amragotin chkapec amusins asac vor ete brnrn ova vjarelu &i&axec u patasxanec es ter em uzum es du el mi kap .amusins patasxanec vor inq@ orenq@ hargum upahum e.Surb erordutun ekexecu bakum erexas xaghum er es u amusins nstac einq ekexecu astichannerin motecav mez pahak@ ev asec vor estex chi kareli nstel ,zarmacanq amusins katakec aselov es el nstel em vorpisi orhnvem pahak@ mez patasxanec aselov -Es inch anem qahanane asel larir tox gnan ete chen gnum paytov xpir es ter em.taxman araroxutyan hamar gumar en uzum 10000dram petakan vcharum 15000 nra hamar vor ekel en.de hima Banadzev dzez nor tema em talis husov em aynqan ardaramit klineq vor mus haxordumneri jamanak ays teman karcarceq.isk dzer nshac axandavorneric shater@ vstahabar aveli lavn en qan im nshac qahananar@

    ОтветитьУдалить
  2. Մեկնություն Բանաձևի կայքից-2
    Քրիստոնյա
    2 Մայիս 2011, 22:59
    Բարև Ձեզ, սիրելի քրիստոնյաներ
    Հետևելով Բանաձևի ս.թ. ապրիլի 30-ի Աղանդագիտարան հաղորդմանը և դրա շուրջ ծավալված բանավեճին, ցանկացա արձագանքել և գրել իմ տպավորությունները։
    Հաղորդման մասին կարելի է ասել հետևյալը. երբ վերջանում են փաստարկները, սկսվում են հայհոյանքները։ Արդեն դրանց օգնությանն է դիմում Հ1-ը։
    Ես չեմ օգտագործի աղանդ բառը, քանի որ այն որոշակիորեն սահմանված չէ ոչ օրենսդրորեն, ոչ էլ գոնե տեսականորեն։ Աստվածաշնչում քրիստոնեությունն էլ է աղանդ անվանվում։ Այն նույնիսկ դրական երանգ կարող է ունենալ։ Պարզապես մեր օրերում են դրան բացասական երանգ հաղորդել։
    Եթե ուշադիր եք դիտել հաղորդումը, ապա նկատած կլինեք, որ ոչ մի եկեղեցու մասին չի ասվել գոնե մեկ վատ բան, որ նրանք արած լինեն։ Հնչում են միայն զգացմունքներ, պաթոսով ասված խոսքեր, լղոզած կադրեր… Իմ կարծիքով, անզեն աչքով էլ նկատելի է, թե ինչը ինչոց է։ Պարզապես միայն այն, որ այդ եկեղեցիները գոյություն ունեն, արդեն դիտվում է որպես բացասական, այսինքն մենք արդեն ելնում ենք նախօրոք սահմանված դրույթներից։
    Եթե եկեղեցին հինգ հազար տեղանոց աղոթատուն կամ ժողովարան է կառուցում, դա արդեն պարզվում է, որ կարելի է որպես հանցագործություն դիտել։ Փոխանակ ուրախանայինք, որ Աստծուն երկրպագելու և ծառայելու նոր հնարավորություններ են ստեղծվում։ Աստված տա, որ ամեն մի թաղամասում եկեղեցու մի նոր տուն կառուցվի։
    Եթե քրիստոնյաները չեն քարոզում, ապա նրանք դադարում են այդպիսին լինել։ Այնպես որ չգիտես ով է հորինել և Խղճի ազատությոան և կրոնական կազմակերպությունների օրենքի մեջ մտցրել հոգեորսություն եզրը։ Չնայած այն ոչ մի ձևով սահմանված չի, սակայն շատ է շահարկվում հասարակության կողմից։ Իսկ Քրիստոսը պատվիրել է զբաղվել հենց հոգեորսությամբ։ Դրանով էին զբաղվում Քրիստոսի աշակերտները (որոնց թվում էին Թադեոսն ու Բարթուղոմեոսը), Գրիգոր Լուսավորիչը և մյուսները, ովքեր քրիստոնեություն էին քարոզում Հայաստանում։
    Դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Ցանկացած եկեղեցի կամ հարանվանություն կարող է և պետք է ներկայացնի իրեն հասարակությանը։ Եթե ինչ-որ մեկը մեր դուռը թակում է և զուգարանի թուղթ կամ ժավել առաջարկում, ապա մենք դրանից չենք վատանում։ Բայց եթե դա անում է որևէ քրիստոնյա, ապա դա դիտարկվում է որպես մեր իրավունքների ոտնահարում։ Մենք իրավունք ունենք և ցանկության դեպքում լավ էլ օգտվում ենք այդ իրավունքից, որպեսզի մերժենք մեզ որևէ բան առաջարկողին, եթե դրա անհրաժեշտությունը չենք զգում։
    Հաճախ կարելի է լսել այսպիսի արտահայտություն. ,,Եթե սկսեմ լսել, ապա կընկնեմ նրանց ազդեցության տակ,,։ Թույլ տվեք հակաճառել։ Եթե դուք խելամտություն դրսևորեք, ապա սեփական ուղեղով առաջնորդվելով կարող եք թացն ու չորը միմյանցից տարբերել։ Այնպես որ ինքներդ Ձեր մասին վատ մի արտահայտվեք։
    Այսօր, ով պարապ է, իր պարտքն է համարում իր կարծիքով ինչ-որ իմաստուն բան ասել աղանդների՝ հատկապես Եհովայի վկաների վերաբերյալ։ Ես Եհովայի վկա չեմ, բայց դա չի նշանակում, որ եթե ինչ-որ վատ բան է մեր միտքը գալիս, ապա պետք է այն անպայման ասենք Եհովայի վկաների կամ մյուսների հասցեին։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դավանելու կամ չդավանելու կրոն կամ հավատ։ Դա պահանջում է նաև մեր սահմանադրությունը։
    Եկեք պահպանենք ոչ միայն քաղաքավարության, այլ նաև, որ ավելի կարևոր է, քրիստոնեության կանոնները։ Հոդվածի մեկնություններում ինչ բառեր ասես, որ չես հանդիպի։ Եթե գրողները քրիստոնյա են, ապա եզրակացությունը ձեզ եմ թողնում… Եկեք լինենք սիրառատ, հանդուրժող, ուրիշների ազատությունն ու իրավունքը հարգող, խելացի հայ քրիստոնյա։ Բավարարվեմ այսքանով, շատ գրեցի։ Եթե արձագանքներ լինեն, նորից կգրեմ։ Թող Աստված Ձեզ բոլորիդ օրհնի և տա Իր կամքի հասկացողությունը։
    Հ.Գ. Վերջին մաղթանքը վերաբերում է Արտակ Ալեքսանյանին ու նրա խմբին նույնպես։

    ОтветитьУдалить
  3. Մեկնություն Բանաձևի կայքից-3
    Satenik
    3 Մայիս 2011, 09:22
    Joxovurd chi kareli voch mi erevuyti shurj etpes artahaytvel:Nax inch veraberum em adventistakan kronin,apa es cez asem, vor ete duq irakanum canot lineiq te ovqer en xekavarnery ev inch e ayntex qarozvum, apa shat kamacheiq cer gracneric:Inch veraberum e sar ijnelun,andam darnalun, dranq mifer en,,es inqs nerka em exel iranc gexardi ev mjus texer gnalun,ev havatacnum em dzez vor nman ban cher karox linel,isk sar barcranaly eritasardneri ev aveli chisht voch adventist eritasrdneri canktyunn e exel:inch veraberum e mtnshaxin, apa sar en barcracel luys jamanak minchev ijel en mtnshaxa exel:
    ynca havaqelu veraberyal shat tyur karciq uneq..nax inch vor anum en adventistnery anum en juraqanchyur graxanutum vacharvox astvacashnchov,,,,isk ete lav usumnasirac lineiq,,,astvacashnchum henc aydpisi patver ka:Es chem uzum vat inch vor ban esem araqelakan ekexecu masin, bayc etqan harsaniqneri,,knunqneri,,momi pox en havaqum et dran lav eq ha nayum u asem vor da astvacashnchum chi grvac,,amenaharusty iranq en:

    ОтветитьУдалить
  4. Մեկնություն Բանաձևի կայքից-4
    Satenik
    3 Մայիս 2011, 09:31
    Husi oazisy chisht e adventistnerin e, sakajn ajn amboxovin arancin e:Isk inch veraberum e tesanyuterin,,asem vor es el karox em meki depqy pakel tam cer masin vat baner artahaytvel tam,,da shat hnaravor bana u dra hamar amen inch halac yuxi tex mi ynduneq:Xosum enq qristonetyunic,,asum eq inqnaspanutyunner en gorcum chem jxti vor kan axandner vor npastum en dran,bayc qani angam e cezanic inch vor meky ognel markanc, porcel haskanal u mxitarel, anum eq menak cer mterimnerin isk havatqy tenc chi drsevorvum,,:Yuraqanchyur inqnaspanutyan himqum ynkac e lqvacutyan u miajnkautyan zgacumy:Ay erb vor duq khaskanaq inch e qristoneutyuny, vor da menak mom varelov u ekexecuc het het durs galov chi drsevorvum,,,ajl drsevorvuma mardu amenorya kjanqum,,,ay et jamanak xoseq:
    gexam

    ОтветитьУдалить
  5. Աղանդների ցանկն ըստ Առաքելական եկեղեցու կայքի

    http://www.zvartnotz.am/am/33/3301

    ОтветитьУдалить
  6. Մեկնություն Բանաձևի կայքից-4
    Սևակ
    1 Մայիս 2011, 00:34
    Ես Էն Սևակն եմ, որի անունն ու խոսքը դուք առանց իրա թույլտվության օգտագործել եք ձեր հաղորդման մեջ և հոդվածում:
    Էթիկա, բարոյականություն, նորմեր չկա՞ն: Միգուցե թույլ տայի խոսքս տպագրեիք ու օգտագործեիք: Ինչո՞ւ է սա արվել առանց իմ իմացության: Երբ խոսում էի Սոնայի (ստվերում թաքնված այդ կնոջ հետ), նա ինձ չէր էլ նախազգուշացրել, որ դա ձայնագրվում ա ու հետո էլ կարող ա օգտագործվի ինչ-որ տեղ: Ես սա գնահատում եմ որպես անբարոյականություն, նաև փաստերի խեղաթյուրում, որովհետև գրավոր խոսքը որոշակիորեն տարբերվում է սուբտիտրերում ձեր ներկայացրածից, որովհետև կտրատել եք իմ ամբողջական խոսքը ձեր ուզածն ասելու համար: Ի՞նչ ենք անելու հարցը լուծելու համար: Հեռացնո՞ւմ եք իմ ձայնը և խոսքը ձեր հաղորդման և հոդվածի միջից:
    Կամ էլ պետք ա մի քանի բան էլ ավելացնեք և փոփոխեք, որովհետև իմ աչքում հայ առաքելական եկեղեցին մյուս կրոնական կազմակերպություններից բարձր չի ու ես չեմ սատարում մյուսներին քարկոծելը և եկեղեցուն բարձրացնելը (նույն այդ դղյակներ կառուցելն անում էր եկեղեցին բազմաթիվ դարեր` զբաղվելով հոգեորսությամբ: Նույն հաջողությամբ քրիստոնեությունն ինքն էր օտարների ձեռքով բերվել Հայաստան, ինչպես որ այսօրվա աղանդները. Թադևոս և Բարդուղիմեոս Իսրայելից, Տրդատ և Գրիգոր Պարթևստանից):
    Իմ ասած նույն (հնարավոր) տակտիկաները կարող է նաև եկեղեցին գործածել կամ ցանկացած ինչ-որ մեկը` անկախ հավատալիքներից, կրոնից:
    Ու կտրատելով ամբողջական խոսքս և այդպիսով աղավաղելով ընդհանուր բովանդակությունը դուք նմանվել եք այն աղանդավորներին և եկեղեցականներին, ովքեր իրենց տեսակետն ապացուցելու համար գործածում են պատառիկներ բիբլիայից` հաշվի չառնելով ասվածի կոնտեքստը: ... Ամոթ:

    ОтветитьУдалить