ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԱՍԻՆ

«Էփիմերտեի» («Եփրեմվերդիի») մասին առաջին անգամ ամենասուր ձևով արտահայտվել է մեծ հեղափոխական-դեմոկրատ Միքայել Նալբանդյանը։ Նրա հանրահայտ «Հիշատակարան կոմս Էմմանուելի օրագրական թերթերից» հրապարակախոսական փայլուն ստեղծագործության մեջ կարդում ենք, որ 1858 թվականի հուլիսի 27-ին, չնայած «գետի նման»  թափվող երեքօրյա անընդմեջ անձրևին, կոմսի մոտ է գալիս  «պ. Բեգզադեն՝ թրջված միանգամայն մինչև ոսկորը»։ Նրանց միջև սկսվում է մի հետաքրքիր զրույց, և քիչ հետո պարզվում է Բեգզադեի գալու նպատակը. նա կոմսին խնդրում է վերցնել «Էփիմերտեն» և մեկնաբանել իր տեսած սարսափելի երազը։
Բեգզադեի գլխին թափելով վիրավորական խոսքերի տարափ, կոմս Էմմանուել-Նալբանդյանը մերժում է նրա խնդրանքը։ Բեգզադեն բոլորովին չի վիրավորվում, կոմսին անվանում է «երկաթե ձու» ածող նոր հավ, «թերահավատ», «Լութեռ», «ֆարմասոն» և այլն։ Նա միաժամանակ անկեղծորեն զարմանում է, որ մինչև հիմա բոլոր «խելոքները, գիտնականները, կարդացողները, քահանա ասես, վարդապետ ասես, եպիսկոպոս ասես՝ հավատացել են և գործ են ածել «Էփիմերտեն», իսկ այժմ «սա չէ հավատում և չէ ընդունում»։
Համբերատարությամբ լսելով Բեգզադեի հանդիմանական խոսքերը, կոմս Էմմանուելը պատասխանում է. «Մեզ օրինակ չեն քո հիշած մարդիկը, որ Էփիմերտեն բան ու գործ են շինել յուրյանց համար։ Աստված մեզ խելք ու բանականություն է տվել, մենք քո հետ ոչ երեխա ենք և ոչ էլ խելացնոր պառավ, որ ամոթ չլիներ հավատալ այդպիսի բաների։ Եթե Աստված բարկանում է, դորա պատճատը մենք չենք, Էփիմերտե չընդունողներս, այլ նոքա, որ ընդունում են, ... հետո պատճառ են դառնում և ուրիշների մոլորությանը։
Էփիմերտե ասած բանի համար իսկապես Աստված կարող էր բարկանալ, որովհետև դուք ձեր հիմար ավանդութենների համար անտես էիք առնում Աստծո բան։ Ձեզանից շատերի տանը գտնվում է Էփիմերտե, բայց Սուրբ Գիրք շատ սակավ, աչքերդ ձգեցեք, չասեմ այլ քրիստոնյաների, այլ անքրիստոնյա ազգերի վրա, մի մարդ կգտնե՞ս հրեաներից, որ չունենա յուր տանը Հին Կտակարանը, կամ մի մոհամմեդական, որ չունենա Կուրանը. ինչո՞ւ համար. նորա համար, որ նոցա կրոնի աղբյուրքը գտանվում են այդ գրքերի մեջ, իսկ մեր պ. Բեգզադեները Էփիմերտեն են որոնում։
Դու ասում ես, թե մենք թերահավատ էինք, ողորմելի մարդ, ինչ է մեր թերահավատությունը, արդյոք այն, որ մենք ճիշտ ընդունելով Սուրբ Գիրքը, չէինք ընդունում Էփիմերտեն, կամ ուրիշ այդպիսի հիմարությունք, և այդ էր պատճառը, որ ձեր պես խելոքների բերանով անվանում էին Լութեռ ու ֆարմասոն, գիտե՞ս դու, թե ինչ ասել է Լութեռ կամ ֆարմասոն»։
Նալբանդյանն իր խորհրդածությունները եզրափակում է հետևյալ խոսքերով. «Այսպիսի բաներ տեսանել կամ լսել շատ ցավալի է ինձ. արդյոք կտա՞ Աստված մի օր, որ ես իմ սիրական ազգը տեսանեի նանրահավատության, սնապաշտության և անկրթության բարբարոսական լծի տակից կատարելապես ազատված»։

                          «Գարուն» հանդես, թիվ 1, 1987, էջ  86-90,
Հրաչյա Միրզոյան. «Էփիմերտե». ի՞նչ գիրք է դա (հատված)


   ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԱՍԻՆ

   

Պարույր Սևակը մի զրույցի ժամանակ ասել է.  «Ով չի կարդացել Աստվածաշունչը, նա չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել... Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը: Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները: Վկա՝ «Աստվածային կատակերգությունը», Նարեկը, Ռափայելը: Բանից պարզվում է, որ մտացածին համարված հրաշապատումները բնավ էլ ցնդաբանություններ չեն, և անցած քաղաքակրթության ուսումնասիրությունը դեռ շատ առեղծվածներ կբացի Աստվածաշնչի էջերում: Առանց Աստվածաշունչը կարդացած լինելու ինչպե՞ս կարելի է վերծանել Տոլստոյ, Դոստոևսկի, Շեքսպիր»։
Պարույր Սևակի այս խոսքերին դժվար է նոր բան ավելացնել։ Պարզապես հիշենք, որ Աստվաշաշնչի արժեքավորության մասին շատ մեծ մտածողներ են արտահայտվել։ Այդ մասին՝ հաջորդ թողարկումներում։ Միայն մի բան եմ ուզում ավելացնել։ Շատ հաճախ Աստվածաշունչ կարդացողներին և ուսումնասիրողներին անգրագետ են համարում, սակայն կարելի է համաձայնվել Սևակի հետ, որ Աստվածաշունչ չկարդացողն է անգրագետ։ Ճիշտ է նաև այն մարդը, որ ասել է. «Միայն տգետը կարող է ասել, «Ես կարդացել եմ Աստվածաշունչը», իսկ իմաստունը կասի «Ես կարդում եմ Աստվածաշունչը»։

Սիրելի այցելուներ, 
Շաբաթօրյա դպրոցի հարցերը կարող եք գտնել նաեւ իմ կայքում՝ elpidos.narod.ru հասցեով։ 

ՀԱՄԱԶԱՆԳ


ՙՀամազանգ՚ պարբերականը հանդիսանում է Գյումրիի Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու տեղեկատվության բաժնի տեղեկագիրը։
Այն նպատակ է հետապնդում օգնել եկեղեցու անդամներին հոգևոր աճի և զարգացման ոլորտում։ Հուսով ենք, որ այն կնպաստի արթնության գործընթացին, ներկայացնելով նյութեր, որ առնչվում են վերածննդին, բարենորոգությանը, աշակերտությանը և ավետարանչությանը։
Տեղեկագիրը լույս կընծայվի ելնելով անհրաժեշտությունից և հնարավորությունից։ Ցանկություն կա այն թողարկել ամեն շաբաթ։
Տեղեկագրում տեղ կգտնեն նյութեր, որ կօգնեն քրիստոնյաներին ավելի լավ կազմակերպելու իրենց նվիրման գործընթացը և անհատական հոգևոր պարապմունքները՝ աղոթքը, Աստվածաշնչի ուսումնասիրությունը, մտորումները, հոգևոր ընթերցումները։
ՙՀամազանգի՚  էջերում դուք կարող եք գտնել տեղեկատվության բաժնին վերաբերող նյութեր, որոնց թվում՝ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին համահունչ մարգարեությունների իրականացման լուսաբանումները։
Թող Աստված օրհնի, որ այս տեղեկագիրը նպաստի Ավետարանի տարածմանը, հանդիսանալով փրկության համազանգ։
 ՙԵրկիր, երկիր, երկիր, լսիր Տիրոջ խոսքը՚ (Երեմիա 22.29)։


ՆՈՐ ԿԱՅՔ


Սիրելի բարեկամներ,
Իմ կողմից ստեղծվել է Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու Հայաստանի Միության Շաբաթօրյա դպրոցի և անձնական ծառայության բաժնի նոր կայքը։ Այցելեք այն և նոր ու կարևոր նյութեր կարող եք գտնել Ձեր անձնական հոգևոր կյանքի առաջխաղացման և եկեղեցական արդյունավետ գործունեության համար։ Այդ կայքի հասցեն է. www.elpidos.narod.ru


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Սիրելի բարեկամ,

Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:
Մաղթում եմ, որպեսզի նոր 2012 թվականը լինի ողորմության, հավատարմության, ուրախության, օրհնության և սիրո տարի:  
Թող այն Ձեզ բազում օրհնություններ բերի։

ՙՈւրեմն եթե մեկը Քրիստոսում է` Նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ՚: 2 Կորնթացիս 5.17

Սիրով`  Պավել Սարգսյան