Մեծ Oրը բոլորս ժամանակակիցներ կդառնանք

Խորհեք անգլիացի քննադատ և բանաստեղծ Ջոզեֆ Ադդիսոնի (1672-1719)  խոսքերի շուրջ։

Երբ ես նայում եմ մեծագույն մարդկանց գերեզմաններին, իմ մեջ մահանում է ամեն մի նախանձ. երբ կարդում եմ գեղեցկուհիների տապանագրերը, կիրքը մարում է. երբ տեսնում եմ ծնողների ցավը որդու շիրիմի մոտ, սիրտս սեղմվում է կարեկցանքից. երբ ես տեսնում եմ իրենց` ծնողների գերեզմանները, հասկանում եմ տառապանքի ողջ ունայնությունը նրանց համար, ում մենք էլ ենք շուտով հետևելու. երբ ես տեսնում եմ, թե ինչպես թագավորները հանգչում են իրեն գահընկեց անողների կողքին, երբ ես տեսնում եմ, թե ինչպես կողք-կողքի հանգչում են գաղափարական հակառակորդները, կամ սուրբերը, ովքեր իրենց վեճերով ու քննարկումներով շիկացն
ում էին այս աշխարհը, ես թախիծով ու զարմանքով եմ մտորում մարդկության կյանքում մրցակցության, հակառակությունների ու վեճերի մասին: Երբ ես կարդում եմ շիրմաքարերի վրայի տարեթվերը, որոնցից մի քանիսը փորագրվել են երեկ, մյուսները` վեց դար առաջ, ես մտածում եմ այն Մեծ Օրվա մասին, երբ մենք` այժմ ապրողներս, բոլորս միասին կդառնանք Ժամանակակիցներ:
(Стивен Кови, Семь навыков высокоэффективных людей, Москва, 2007 стр. 102)
 Կրկին կարդացեք և խորհեք մեջբերված խոսքերի շուրջ։


  Вдумайтесь в слова Джозефа Аддисона (1672-1719) – английского критика и поэта:

"Когда я смотрю на могилы великих людей, всякая зависть умирает во мне; когда я читаю эпитафии красавицам, страсть затухает; когда я вижу горе родителей у могилы сына, сердце сжимает сострадание; когда я вижу могилы самих родителей, я сознаю всю тщетность скорби по тем, за кем и мы вскорости последуем; когда я вижу, как короли лежат рядом с теми, кто свергал их, когда я смотрю, как бок о бок покоятся бывшие идейные противники или праведники, раскалывавшие этот мир своими раздорами и дискуссиями, – я с грустью и удивлением думаю о ничтожности соперничества, распрей и раздоров в жизни человечества. Когда я читаю даты на могильных камнях, одни из которых высечены вчера, другие шесть столетий назад, я думаю о том Великом Дне, когда мы – живущие ныне все вместе станем Современниками".

                      (Стивен Кови, Семь навыков высокоэффективных людей, Москва, 2007 стр. 102)

Եղեք եռանդուն - Ժամանակն է մտածել ուսման մասին

Ես գիտակցաբար չէի գրում այս բլոգում, նպատակ հետապնդելով ունենալ միայն մեկ գրառում բլոգում, որպեսզի այն կարդացվի որպես միակ և առաջին գրառում։ Սակայն համարյա երկու ամսվա փորձը ցույց տվեց, որ, միևնույնն է, արձագանքները շատ քիչ են։ Սա կարելի է բացատրել մի քանի պատճառներով. 1. դեռևս մարդիկ չգիտեն բլոգի գոյության մասին, 2. բարձրացված հարցերը մարդկանց չենք հետաքրքրում, 3. մարդիկ չեն սիրում սովորել և այլն։ Սակայն ես կուզեի մեկ այլ հանգամանքի ուշադրություն դարձնել, որ շատ կարևոր եմ համարում։ 

Այսօր մարդիկ չեն գնահատում այն շնորհած ժամանակը, որը Աստված դեռևս տալիս է մեզ, որպեսզի մենք ձևավորենք մեր բնավորությունը հավիտենության նախաշեմին։ Կառավարման ոլորտում հզոր տեսաբան Պիթեր Դրուկերը այսպիսի կարծիք է հայտնում այս երևույթի մասին:   «Առաջին անգամ, առանց չափազանցությունների,  մարդկանց արագ աճող մեծամասնության մոտ ընտրության հնարավորություն է ստեղծվել։ Առաջին անգամ նրանք կարող են իրենց կյանքը կառավարել ինքնուրույնաբար։ Սակայն հասարակությունը դրան բացարձակապես պատրաստ չէ» ։ (Стивен Кови, Восьмой навык, Москва, 2007 стр. 27).
Կյանքը դա ապացուցում է ամեն քայլափոխի. նաև իմ անձնական դիտարկումներն են դրա մասին վկայում։ Հնարավորություն ունենալով ելույթ ունենալ տարբեր եկեղեցական հարանվանությունների ներկայացուցիչների առջև, բազում ելույթների, հայտարարությունների և անձնական հանդիպումների միջոցով ներկայացնելով արդյունավետության յոթ հմտությունների ուսուցման մասին, միևնույնն է, արձագանքը գոհացուցիչ չէ։ Իհարկե կան նվիրյալներ, որ հասկանում են նմանատիպ ուսուցման կարևորությունը և լրջորեն են մոտենում հարցին, բայց նրանք կարծես բացառություն են կազմում։

Շատ մարդկանց՝  նաև քրիստոնյաների մոտ շատ է պակասում առաջին հմտությունը. «Եղեք եռանդուն»: Եթե մարդը եռանդուն չէ, ապա նա չի նախաձեռնում, որևէ պատասխանատվություն իր վրա չի վերցնում նույնիսկ իր իսկ օգտի համար։ «Նախաձեռնությունն անհրաժեշտ է նաև յոթ հմտություններին տիրապետելու համար»   (Стивен Кови, Семь навыков высокоэффективных людей, Москва, 2007 стр. 81): Դա հստակ տեսանելի է ինձ համար. կյանքը դա է ապացուցում։
Հնարավո՞ր է ինչ-որ բան անել այս իրավիճակում։ Արդյունավետության յոթ հմտություններին տիրապետող մարդը չի հանձնվում, չի հուսահատվում։ Ուստի ես նորից ու նորից եմ փորձում օգտակար լինել շատերին։
Սիրելիներ, նայեք Ձեզ հավատի աչքերով, Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն նախաձեռնող եղեք։

Այսուհետև ավելի հաճախ գրառումներ կկատարեմ իմ բլոգում, կիսվելով ուսուցման ընթացքի, հաջողությունների, նոր ձեռք բերված գիտելիքների, նորությունների և այլնի միասին, սպասելով Ձեր արձագանքներին։

Ժամանակն է մտածել ուսման մասին։ Տե՜ս տեսահոլովակը։ 



Եղեք եռանդուն։

Կարդացեք  առաջին գրառումը ստորև։