Արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները

Գրառում 3


Մեծ Oրը բոլորս ժամանակակիցներ կդառնանք

Խորհեք անգլիացի քննադատ և բանաստեղծ Ջոզեֆ Ադդիսոնի (1672-1719)  խոսքերի շուրջ։

Երբ ես նայում եմ մեծագույն մարդկանց գերեզմաններինիմ մեջ մահանում է ամեն մի նախանձերբ կարդում եմ գեղեցկուհիների տապանագրերըկիրքը մարում էերբ տեսնում եմ ծնողների ցավը որդու շիրիմի մոտսիրտս սեղմվում է կարեկցանքիցերբ ես տեսնում եմ իրենցծնողների գերեզմաններըհասկանում եմ տառապանքի ողջ ունայնությունը նրանց համարում մենք էլ ենք շուտով հետևելուերբ ես տեսնում եմթե ինչպես թագավորները հանգչում են իրեն գահընկեց անողների կողքիներբ ես տեսնում եմթե ինչպես կողք-կողքի հանգչում են գաղափարական հակառակորդները, կամ սուրբերըովքեր իրենց վեճերով ու քննարկումներով շիկացնում էին այս աշխարհըես թախիծով ու զարմանքով եմ մտորում մարդկության կյանքում մրցակցությանհակառակությունների ու վեճերի մասինԵրբ ես կարդում եմ շիրմաքարերի վրայի տարեթվերըորոնցից մի քանիսը փորագրվել են երեկմյուսներըվեց դար առաջես մտածում եմ այն Մեծ Օրվա մասիներբ մենքայժմ ապրողներսբոլորս միասին կդառնանք Ժամանակակիցներ:

(Стивен Кови, Семь навыков высокоэффективных людей, Москва, 2007 стр. 102)
 Կրկին կարդացեք և խորհեք մեջբերված խոսքերի շուրջ։


  Вдумайтесь в слова Джозефа Аддисона (1672-1719) – английского критика и поэта:

"Когда я смотрю на могилы великих людей, всякая зависть умирает во мне; когда я читаю эпитафии красавицам, страсть затухает; когда я вижу горе родителей у могилы сына, сердце сжимает сострадание; когда я вижу могилы самих родителей, я сознаю всю тщетность скорби по тем, за кем и мы вскорости последуем; когда я вижу, как короли лежат рядом с теми, кто свергал их, когда я смотрю, как бок о бок покоятся бывшие идейные противники или праведники, раскалывавшие этот мир своими раздорами и дискуссиями, – я с грустью и удивлением думаю о ничтожности соперничества, распрей и раздоров в жизни человечества. Когда я читаю даты на могильных камнях, одни из которых высечены вчера, другие шесть столетий назад, я думаю о том Великом Дне, когда мы – живущие ныне – все вместе станем Современниками".

(Стивен Кови, Семь навыков высокоэффективных людей, Москва, 2007 стр. 102)


Գրառում 2


Եղեք եռանդուն - Ժամանակն է մտածել ուսման մասին


Ես գիտակցաբար չէի գրում այս բլոգում, նպատակ հետապնդելով ունենալ միայն մեկ գրառում բլոգում, որպեսզի այն կարդացվի որպես միակ և առաջին գրառում։ Սակայն համարյա երկու ամսվա փորձը ցույց տվեց, որ, միևնույնն է, արձագանքները շատ քիչ են։ Սա կարելի է բացատրել մի քանի պատճառներով. 1. դեռևս մարդիկ չգիտեն բլոգի գոյության մասին, 2. բարձրացված հարցերը մարդկանց չենք հետաքրքրում, 3. մարդիկ չեն սիրում սովորել և այլն։ Սակայն ես կուզեի մեկ այլ հանգամանքի ուշադրություն դարձնել, որ շատ կարևոր եմ համարում։ 

Այսօր մարդիկ չեն գնահատում այն շնորհած ժամանակը, որը Աստված դեռևս տալիս է մեզ, որպեսզի մենք ձևավորենք մեր բնավորությունը հավիտենության նախաշեմին։ Կառավարման ոլորտում հզոր տեսաբան Պիթեր Դրուկերը այսպիսի կարծիք է հայտնում այս երևույթի մասին:   «Առաջին անգամ, առանց չափազանցությունների,  մարդկանց արագ աճող մեծամասնության մոտ ընտրության հնարավորություն է ստեղծվել։ Առաջին անգամ նրանք կարող են իրենց կյանքը կառավարել ինքնուրույնաբար։ Սակայն հասարակությունը դրան բացարձակապես պատրաստ չէ» ։ (Стивен Кови, Восьмой навык, Москва, 2007 стр. 27).
Կյանքը դա ապացուցում է ամեն քայլափոխի. նաև իմ անձնական դիտարկումներն են դրա մասին վկայում։ Հնարավորություն ունենալով ելույթ ունենալ տարբեր եկեղեցական հարանվանությունների ներկայացուցիչների առջև, բազում ելույթների, հայտարարությունների և անձնական հանդիպումների միջոցով ներկայացնելով արդյունավետության յոթ հմտությունների ուսուցման մասին, միևնույնն է, արձագանքը գոհացուցիչ չէ։ Իհարկե կան նվիրյալներ, որ հասկանում են նմանատիպ ուսուցման կարևորությունը և լրջորեն են մոտենում հարցին, բայց նրանք կարծես բացառություն են կազմում։

Շատ մարդկանց՝  նաև քրիստոնյաների մոտ շատ է պակասում առաջին հմտությունը. «Եղեք եռանդուն»: Եթե մարդը եռանդուն չէ, ապա նա չի նախաձեռնում, որևէ պատասխանատվություն իր վրա չի վերցնում նույնիսկ իր իսկ օգտի համար։ «Նախաձեռնությունն անհրաժեշտ է նաև յոթ հմտություններին տիրապետելու համար»   (Стивен Кови, Семь навыков высокоэффективных людей, Москва, 2007 стр. 81): Դա հստակ տեսանելի է ինձ համար. կյանքը դա է ապացուցում։
Հնարավո՞ր է ինչ-որ բան անել այս իրավիճակում։ Արդյունավետության յոթ հմտություններին տիրապետող մարդը չի հանձնվում, չի հուսահատվում։ Ուստի ես նորից ու նորից եմ փորձում օգտակար լինել շատերին։
Սիրելիներ, նայեք Ձեզ հավատի աչքերով, Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, միայն նախաձեռնող եղեք։

Այսուհետև ավելի հաճախ գրառումներ կկատարեմ իմ բլոգում, կիսվելով ուսուցման ընթացքի, հաջողությունների, նոր ձեռք բերված գիտելիքների, նորությունների և այլնի միասին, սպասելով Ձեր արձագանքներին։

Ժամանակն է մտածել ուսման մասին։ Տե՜ս տեսահոլովակը գլխավոր էջում։ 



Եղեք եռանդուն։

Կարդացեք  առաջին գրառումը ստորև։

  

Գրառում 1


Բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները


Սիրելի քրիստոնյա բարեկա՛մ,
Այս բլոգը հատուկ ստեղծվել է բարձր արդյունավետ քրիստոն-յաների յոթ հմտությունները ներկայացնելու համար:
Յոթ հմտությունների ձեռք բերումը ենթադրում է քրիստոսանման բնավորության եւ Աստծուն ծառայելու մեջ արդյունավետության ձեռքբերում:
Բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունների համառոտ նկարագրությունը կարող եք գտնել moemesto.ru/pas հասցեով moemesto.ru ծառայության կայքում նախօրոք գրանցվելուց հետո: Այդ գրանցումը Ձեզ կարող է օգնել վերցնել իմ առաջարկած նյութերը, ինչպես նաեւ այնտեղ պահել սեփական նյութերը:
Նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները, կարող են նամակ գրել ինձ՝ Պավել Սարգսյանին հետեւյալ էլեկտրոնային հասցեով.  pavelsargsyan@yahoo.com  թեմայի մասում (subject) գրելով 7 habits կամ՝ կարող եք սովորելու Ձեր ցանկության մասին գրել իմ բլոգի մեկնաբանության մեջ (коммент.), նշելով Ձեր էլեկտրոնային հասցեն (հիշեք, որ այս տարբերակի դեպքում Ձեր հասցեն կարող են տեսնել այլ մարդիկ նույնպես):
Գրանցվելով որպես ուսանող, Դուք կստանաք ուսանելու համապատասխան պայմանները, որոնց հետ համաձայնելուց հետո կստանաք համապատասխան նյութերն ու հանձնարարությունները: 

Թող Աստված Ձեզ օրհնի լինել բարձր արդյունավետ Քրիստոնյա:


Սիրով,
Քրիստոսի սիրո, բնավորության եւ  ծառայության մեջ աճող,
Պավել Սարգսյան

1 комментарий:

  1. Մերինե, Շնորհակալություն, տեքստի թարգմանության համար։ Թող Աստված քեզ առատապես օրհնի։ Պավել

    ОтветитьУдалить