ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1- ԱՂՈԹՔԻ ԵՎ ԾՈՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ ԱՆՄԵՂ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ


    Յոթերորդ օրվա ադվենտիստների համաշխարհային եկեղեցին Վեհաժողովի նախագահ Թեդ Ուիլսոնի նախաձեռնությամբ 2012 թվականի դեկտեմբերի 1-ը  հայտարարել է ծոմի և աղոթքի օր անմեղ դատապարտված եկեղեցու անդամների համար, ովքեր ներկա պահին գտնվում են բանտում Արևմտյան Աֆրիկայի Տոգո պետությունում։

    Բարդ իրավիճակում են հայտնվել Լոմա քաղաքում տեղակայված Սախիլյան միաբանական առաքելության Շաբաթօրյա դպրոցի և անձնական ծառայության բաժնի տնօրեն Անտոնիո Մոնտեյրոն և  յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու անդամ, գործարար Բրունո Ամախը, ովքեր մեղադրվում են սպանություն կատարելու համաձայնության մեջ և պահվում են  բանտում ութ ամիսների ընթացքում։

     Տոգո պետության մի քաղաքացի նրանց արյան և դոնորական օրգանների չթույլատրված առևտրական ցանցի մասնակից է  համարում, սակայն ոստիկանությունը նրանց մասնակցության ապացույցներ չի հայտնաբերել, Մոնտեյրոյի տանը և առաքելության գրասենյակում խուզարկություն կատարելով։ 

     Այդ պահից սկսած տեղական մարմինները ընդունել են երկու տղամարդկանց անմեղությունը։ Չնայած չկա նրանց մեղավորության որևէ ապացույց, բայց նրանք դեռևս մնում են առանց գրավով ազատման կամ դատի հույսի։

     Եկեղեցու իրավաբաններն ու մարդու իրավունքների պաշտպանները նրանց բանտարկման հենց սկզբից դիմել են նրանց ազատման խնդրանքով։ Յոթերորդ օրվա ադվենտիստների  համաշխարհային եկեղեցու նախագահ Թեդ Ուիլսոնը այս ամիս բանտում հանդիպել է բանտարկյալներին իր Արևմտյան Աֆրիկա կատարած ճանապարհորդության ժամանակ։ Սպասվում է, որ հետագայում էլ դիվանագիտական ջանքեր են գործադրվելու երկու եղբայրների ազատման համար։

     Եկեղեցու ղեկավարները դիմում են ամբողջ աշխարհի եկեղեցու անդամներին խնդրանքով, որ աղոթքի աջակցություն ցուցաբերվի և հնարավորինս լուսաբանվի այս իրավիճակը սոցիալական ցանցերում, ինչպես նաև դեկտեմբերի 1-ին ծոմի և աղոթքի օր անցկացվի բանտից այս երկու եղբայրների ազատման և նրանց ընտանիքների անվտանգության համար։

     Եվրասիական բաժանմունքի ղեկավարությունը մեր բաժանմունքի բոլոր հովիվներին ու եկեղեցու անդամներին կոչ է անում արձագանքել այդ կոչին և միանալ ամբողջ աշխարհի ադվենտիստներին ծոմով և աղոթքով Տիրոջը դիմելու այդ երկու թանկագին եղբայրների ազատագրման համար։

      Յոթերորդ օրվա ադվենտիստների Եվրասիական բաժանմունքի ղեկավարություն