ՀԱՄԱԶԱՆԳ


ՙՀամազանգ՚ պարբերականը հանդիսանում է Գյումրիի Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու տեղեկատվության բաժնի տեղեկագիրը։
Այն նպատակ է հետապնդում օգնել եկեղեցու անդամներին հոգևոր աճի և զարգացման ոլորտում։ Հուսով ենք, որ այն կնպաստի արթնության գործընթացին, ներկայացնելով նյութեր, որ առնչվում են վերածննդին, բարենորոգությանը, աշակերտությանը և ավետարանչությանը։
Տեղեկագիրը լույս կընծայվի ելնելով անհրաժեշտությունից և հնարավորությունից։ Ցանկություն կա այն թողարկել ամեն շաբաթ։
Տեղեկագրում տեղ կգտնեն նյութեր, որ կօգնեն քրիստոնյաներին ավելի լավ կազմակերպելու իրենց նվիրման գործընթացը և անհատական հոգևոր պարապմունքները՝ աղոթքը, Աստվածաշնչի ուսումնասիրությունը, մտորումները, հոգևոր ընթերցումները։
ՙՀամազանգի՚  էջերում դուք կարող եք գտնել տեղեկատվության բաժնին վերաբերող նյութեր, որոնց թվում՝ ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին համահունչ մարգարեությունների իրականացման լուսաբանումները։
Թող Աստված օրհնի, որ այս տեղեկագիրը նպաստի Ավետարանի տարածմանը, հանդիսանալով փրկության համազանգ։
 ՙԵրկիր, երկիր, երկիր, լսիր Տիրոջ խոսքը՚ (Երեմիա 22.29)։