Աստվածաշնչի ուսումնասիրություն


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ


Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցին բոլոր ժամանակներում համարվել է ժողովուրդ, որ իր հավատի հիմքը գտել է Աստվածաշընչում, սիրել է Աստծո խոսքը և ամեն օր կարդացել այն։ Ոչինչ չի կարող փոխարինել Աստծուն լսելու հնարավորությունը, ով մեզ է դիմում Իր խոսքի միջոցով։ Աստվածաշնչի վրա աղոթքով խորհրդածելը կարևորագույն աղբյուր է հոգևոր ուժի։ Այդ պատճառով էլ ծնվել է ՅՕԱ համաշխարհային  եկեղեցու ՙՆրա խոսքով վերածնված՚ նախաձեռնությունը, որը կիրագործվի ՙԱստվածաշունչը միասին ընթերցելով՚  նախագծի միջոցով, որի իմաստը նրանում է, որ միաբանի եկեղեցու բոլոր անդամներին Աստվածաշնչից մեկ գլուխ ամենօրյա ընթերցանության մեջ, այնպես որ սկսելով 2012 թվականի ապրիլի 17-ից, այն ավարտվի Վեհաժողովի համագումարի ժամանակ 2015 թ. հուլիսին։ Ամեն օր մեկական գլուխ ընթերցելով, իսկ համագումարի ժամանակ՝ երկուական, միլիոնավոր հավատացյալներ կավարտեն իրենց ճանապարհորդությունը Հավերժական գրքի էջերում, որ փոխում է մարդկանց սրտերն ու կյանքը։ ՙԱստվածաշունչը միասին ընթերցելով՚ նախաձեռնությունը կարող է ողջ եկեղեցին միաբանել Աստծո Խոսքի շուրջ, եկեղեցու բոլոր անդամների ուշադրությունը Նրա կենդանի խոսքի միջոցով դարձնելով Հիսուս Քրիստոսին։

Ես առաջարկում եմ, որպեսզի դուք լրջորեն ուսումնասիրեք համապատասխան գլուխը, և այդ խորհրդին հետևելով կարելի է երեք տարվա ընթացքում ուսումնասիրել Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ։ Դրա համար  "Համազանգ" պարբերականի առաջին թողարկման մեջ ներկայացնում եմ Աստվածաշունչն ուսումնասիրելու մեթոդ։ Այն պարզ է, ուստի առայժմ  առաջարկում եմ առանց մեկնաբանության։    

Այս էջում կանդրադառնանք ուսումնասիրված գլուխներին.ամփոփումների, հարցուպատասխանի, քննարկումների տեսքով։ 
   



Комментариев нет:

Отправить комментарий