ՆՈՐ ԿԱՅՔ


Սիրելի բարեկամներ,
Իմ կողմից ստեղծվել է Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու Հայաստանի Միության Շաբաթօրյա դպրոցի և անձնական ծառայության բաժնի նոր կայքը։ Այցելեք այն և նոր ու կարևոր նյութեր կարող եք գտնել Ձեր անձնական հոգևոր կյանքի առաջխաղացման և եկեղեցական արդյունավետ գործունեության համար։ Այդ կայքի հասցեն է. www.elpidos.narod.ru


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Սիրելի բարեկամ,

Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:
Մաղթում եմ, որպեսզի նոր 2012 թվականը լինի ողորմության, հավատարմության, ուրախության, օրհնության և սիրո տարի:  
Թող այն Ձեզ բազում օրհնություններ բերի։

ՙՈւրեմն եթե մեկը Քրիստոսում է` Նոր ստեղծված է, հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ՚: 2 Կորնթացիս 5.17

Սիրով`  Պավել Սարգսյան




Շնորհակալություն


Սիրելի այցելուներ
Շնորհակալություն եմ հայտնում իմ բլոգը այցելելու համար։ Բլոգը ինձ հնարավորություն է տալիս տեսնել վիճակագրական տվյալները։ Հնարավոր է տեսնել թե քանի մարդ է այցելել« երբ և բլոգի որ էջն է ավելի շատ հետաքրքրություն ներկայացնում։ Բնական է« որ այս պահին ամենից շատ օգտագործողներն այցելում են Շաբաթօրյա դպրոցի էջը« հիմնականում ընթացիկ դասի հարցերը վերցնելու համար։ Հիշեցնեմ« որ  մեկնությունների (comment) բաժնում դուք կարող եք թողնել ձեր մաղթանքները« արտահայտել ձեր կարծիքը« առաջարկություն անել« հարց տալ կամ արտահայտել ձեր ցանկությունը այս կամ այն հարցի կապակցությամբ։
Վաղվա դասի հարցերը մինչ այսօր տեղադրված չէին պարզ պատճառով© համարյա երկու շաբաթ բացակայել եմ Հայաստանից։ Վերջին շաբաթվա ընթացքում դասավանդում էի ՙՍրբարանի դավանաբանությունը՚  առարկան Զաոկսկիի ճեմարանի Թբիլիսյան մասնաճյուղում։ Հույս ունեմ« որ հետագայում Շաբաթօրյա դպրոցի հարցերը նախօրոք տեղակայված կլինեն բլոգում։
Շաբաթօրյա դպրոցի հարցերը նայեք բլոգի աջ մասում  "Շաբաթօրյա դպրոցի հարցեր" էջում։

Շաբաթօրյա դպրոցի հարցեր

Շաբաթօրյա դպրոցի հարցերը այսուհետև նայեք բլոգի աջ մասում  "Շաբաթօրյա դպրոցի հարցեր" էջում

ԱՊԱԳԱՆ ԸՍՏ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ (ՏԵՍԱԿԵՏ)



Ներկայացվող տեսահոլովակում փորձ է արվում տեսնել մարդկության ապագան, ելնելով այսօրվա իրականությունից։ Ակնհայտ է, որ տեսահոլովակի հեղինակները անհավատ են, բայց այն որոշ առումներով կարող է հետաքրքրություն ներկայացնել քրիստոնյաների համար։ Եթե ժամանակ ունեք, այնպայման դիտեք այն։ Դիտեք հետևյալ հասցեով.
http://www.youtube.com/watch?NR=1&v=MVfxkteDjZQ


Էլեն Կելեր

Էլեն Կելերը անկախ կամքի դրսևորման արժեքավորության և զորության վառ օրինակ է։ Լինելով խուլ-համր և կույր, նա դառնում է հայտնի գրող և գիտնական։ Նրա կարճ  կենսագրությունը կարող եք կարդալ հետևյալ հասցեներով
http://crassac.ru/bez-granic/elen-keller/


Իսկ կինոնկարը կարող եք դիտել հետևյալ հասցեով.
http://filmin.ru/8536-sotvorivshaya-chudo.html

Աղանդագիտարան

Ապրիլի 30-ին Հ1 հեռուստաալիքով  Բանաձև հաղորդումը եթեր է հեռարձակել Աղանդագիտարանհատուկ ռեպորտաժը։ Այն կարող եք գտնել հետևյալ հասցեներով.
Տեքստ.
http://www.banadzev.com/?p=13098

Տեսահոլովակ.
http://www.youtube.com/watch?v=2FhhBK6iMMI&feature=player_embedded

http://www.youtube.com/watch?v=cwG5hizRAqc&feature=related

http://www.youtube.com/watch?v=21l2rT-bcjA&feature=related

Սպասում ենք ձեր մեկնաբանություններին։ 


,,Բանաձևի,, կայքում տեղ գտած որոշ մեկնություններ կտեղադրեմ իմ բլոգի այս գրառման մեկնություններում։  
Հետևեք գարծընթացին։