Քրիստոնյան և Աստվածաշունչը
4. ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԵՐԱԾՆՈՂ ՈՒԺԸ
Աստված Իր խոսքի ուժով ստեղծեց երկինքն ու երկիրը: Ահա թե ինչպես է դա նկարագրվում Սաղմոսների գրքում. «Տիրոջ խոսքով երկինքն ստեղծվեց, և Նրա բերանի հոգով Նրա բոլոր զորքերը: Որովհետև Նա ասաց և եղավ, Նա հրամայեց և հաստատվեց» (Սաղմոս 33.6,9):
Այդ նույն արարչագործ զորությունը պարփակված է նաև Աստվածաշնչի էջերում: Սուրբ Գիրքը այն միակ գիրքն է աշխարհում, որը կարող է վերափոխել մարդուն, հայհոյողին դարձնելով օրհնող, գողին՝ բարերար, հարբեցողին՝ զգաստ:
Աստծո խոսքի այդ զորության մասին կարդում ենք Նոր կտակարանում. «Աստծո խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է և թափանցում է մինչև շունչի և հոգու և հոդվածների և ծուծի բաժանվելը. և քննող է սրտի մտքերը և խորհուրդները: Եվ չկա մի արարած աներևույթ Նրա երեսից. բայց ամենն էլ մերկ և բաց է Նրա աչքերի առաջին» (Եբրայեցիս 4.12,13):
Դարերի և տարիների ընթացքում Աստծո գիրքը չի կորցնում իր ուժն ու ազդեցությունը: Այն ոչ միայն պատմում է անցյալում կատարված հրաշքների մասին, այլև հրաշքներ է կատարում նաև մեր օրերում:
Մի անգամ գողը մի հավատացյալ կնոջից գողացավ նրա պայուսակը՝ փողերի հետ միասին: Որոշ ժամանակ անց նա վերադարձրեց այն իր ամբողջ պարունակությամբ: Նա այնտեղ գտավ Ղուկասի ավետարանը, որի մեջ նա կարդաց Հիսուսի մասին, որը մահացավ, որ փրկի մեղավորներին: Նրա սիրտը զգացվեց Քրիստոսի այդպիսի սիրուց, և նա որոշեց ազնիվ մարդ դառնալ:
Աբրահամ Լինկոլնը մի անգամ իր անհավատ ընկերոջը տվեց հետևյալ խորհուրդը. «Կարդա այս գիրքը, մտքով հասկացիր, ինչ կարելի է հասկանալ, ընդունիր հավատով մնացածը և կապրես լավ կյանքով ու կմեռնես որպես լավ մարդ»:
Բազում են այն հրաշքները, որ Աստվածաշունչը կատարում է մարդկային սրտի հետ: Մի քանի տարի առաջ Լոնդոնում մի անաստված փորձեց ծիծաղի առարկա դարձնել հասարակ և կրթություն չունեցող մի մարդու, որը նոր էր դարձի եկել:
Նա հարցրեց.
- Ընդհանրապես, ի՞նչ գիտես դու Քրիստոսի մասին:
- Շատ քիչ, - համեստորեն պատասխանեց մարդը:
- Ե՞րբ է ծնվել Քրիստոսը, - նորից հարցրեց անհավատը:
Այդ հարցին նոր դարձի եկածը սխալ պաստասխան տվեց:
Անհավատը ուրիշ հարցեր էլ տվեց, որոնց պատասխանները չստացավ: Այն ժամանակ նա արհամարհանքով ասաց. «Ահա տեսնո՞ւմ ես, դու ոչինչ չգիտես Հիսուսի մասին և երևակայում ես, թե հավատում ես նրան»:
Սրան քրիստոնյան պատասխանեց.
- Ճիշտ է ես քիչ բան գիտեմ: Սակայն մի բան լավ գիտեմ. երեք տարի առաջ ես երդվյալ հարբեցող և խուլիգան էի, իմ կինը ամենադժբախտ կինն էր, իմ երեխաները վախենում էին ինձանից, ինչպես վայրի գազանից: Իսկ այժմ ես երջանիկ ընտանիք ունեմ: Երբ ես աշխատանքից տուն եմ վերադառնում, կինս ու երեխաներս ուրախությամբ են ինձ դիմավորում: Դա ինձ համար արավ Քրիստոսը: Այդ մեկը ես լավ գիտեմ:
Թանկագին բարեկամ Հիսուսը այսօր էլ կարող է հրաշքներ գործել անձամբ քեզ հետ, եթե դու քո սիրտն ու միտքը հանձնես Նրան: Նա ասում է. «Ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անիե (Հովհաննես 6.37):
Մ Ա Ր Ա Ն Ա Թ Ա
Комментариев нет:
Отправить комментарий